ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան»

«Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան»
20.12.2013 | 18:14

Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 21-ին,

տեղի կունենա գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթ: Կներկայացվեն գեղանկարչի աշխատանքները, առաջին անգամ կցուցադրվի «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան» տեսաֆիլմը:
Հենրիկ Սիրավյանը ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում: 1958-1968 թթ. Սարյանի ղեկավարությամբ նկարիչն իրականացրել է «Հայաստան» (1966) եռապատկեր որմնանկարը Սունդուկյանի անվան պետական թատրոնի ճեմասրահում: 1962-ին մասնակցել է պատմական «Հինգի ցուցահանդեսին» (Ա. Ղափանցյան, Լ. Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մ. Ավետիսյան, Հ. Սիրավյան): Նույն թվականին մրցանակի է արժանացել Մոսկվայում անցկացվող համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում «Լ. Բաժբեուկ-Մելիքյանի» դիմանկարի համար: Այդ տարիներին ստեղծած որմնանկարներն ու ապակու վրա կատարված նկարները (վիտրաժները) զարդարում են Հայաստանի գրողների միության նախագահության ճեմասրահը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի Կոմիտասի թանգարանի գմբեթը (Հ. Հակոբյանի, Ա. Մելքոնյանի հետ) և այլն:

Դիտվել է՝ 3618

Մեկնաբանություններ